Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում` 10%ով. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է:
«Այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սքրինինգն է։
Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը` կանխելու.
1. կրծքագեղձի քաղցկեղը,
2. արգանդի պարանոցի քաղցկեղը,
3. կոլոռեկտալ քաղցկեղը:
Սքրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։
Բայց քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը չէր կարող ամբողջական լինել առանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման։
Հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են՝ ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունն այսօր իրականություն է Հայաստանի բնակչության համար:
Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տվել Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում` 10%ով:
2024 թվականի տվյալներով` առաջնային հայտնաբերված պացիենտների թվի 18.4%-ն են կազմում քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող պացիենտները, որը արդյունք է վերջին տարիներին կատարված ծրագրերի:
Համեմատության համար նշեմ, որ 2019 թվականին 4-րդ փուլով պացիենտների մասնաբաժինն ընդհանուր առաջնային հայտնաբերվածների մեջ կազմել է 30.1%:
Ավելին, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների 29%-ը հայտնաբերվել է տեղային տարածված և մետաստատիկ փուլերում: 2024 թվականի տվյալներով` տեղային տարածված և մետաստատիկ փուլերում հայտնաբերվածները 15.5% են կազմում»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մինեսոտայի ներգաղթային գործակալները կստանան տեսախցիկներ
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ Մինեսոտայում աշխատող բոլոր դաշնային ներգաղթային գործակալն...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 3-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհ...
Oնկոհիվանդությունների թիվն աճել է այն պատճառով, որ օդը Երևանում աղտոտված է. Նարեկ Կարապետյան
Այսօր կայացել է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հանդիպումը համակիրների հետ, որի ժամանակ քաղաքացիներից մեկն առաջարկով է...
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Փակ են Արագածոտնի մարզում...