18+ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ աշակերտուհին հարձակվել է դպրոցականների վրա, բենզին լցրել նրանցից մեկի վրա ու հրկիզել․Կրասնոյարսկ
Կրասնոյարսկ քաղաքի №153 դպրոցում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում առաջացել է հրդեհ և վնասվածքներ են ստացել մի քանի անձինք։ Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ 14-ամյա աշակերտուհին դպրոցում հրկիզել է զուգարանակոնքի կափարիչը և դասասենյակներից մեկ վարագույները։ Հրդեհը մարվել է դպրոցի աշխատակիցների կողմից՝ մինչև փրկարարների ժամանումը, գրում է Meduza-ն։
Մամուլի մի շարք աղբյուրներ ներկայացնում են տարբեր վարկածներ միջադեպի վերաբերյալ։ Ըստ դրանց՝ աշակերտուհին դպրոց է բերել դյուրավառ նյութ (բենզին) և այն լցրել է աշակերտներից մեկի վրա, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Նշվում է նաև, որ նա ֆիզիկական հարձակում է գործել այլ աշակերտների վրա։
Ըստ հրապարակված տվյալների՝ միջադեպի հետևանքով տուժել են հինգ երեխա։ Ամենածանր վիճակում է այն աշակերտը, որը ստացել է լայնածավալ այրվածքներ մարմնի տարբեր հատվածներում։ Այրվածքներ են ստացել ևս երկու երեխա, այդ թվում՝ միջադեպի մասնակից աղջիկը։ Եվս երկու աշակերտ հոսպիտալացվել են գլխուղեղային վնասվածքներով։
ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ աշակերտուհին դասասենյակ է նետել այրվող կտոր, այնուհետև հարվածներ հասցրել մի քանի աշակերտների։ Նշվում է նաև, որ տուժել է ուսուցիչ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Ձյուն, ձնախառն անձրև․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Փետրվարի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհ...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ փոխարժեքը՝ փետրվարի 4-ին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 375,94 դրամ, վաճառքի նվազագ...
Խոշոր վթար՝ Երևանում․ կան տուժածներ
Փետրվարի 4-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում...