Բուք, ցածր տեսանելիություն․ ճանապարհներ կան փակ
Փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Ձյուն, ձնախառն անձրև․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Փետրվարի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհ...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ փոխարժեքը՝ փետրվարի 4-ին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 375,94 դրամ, վաճառքի նվազա...
Խոշոր վթար՝ Երևանում․ կան տուժածներ
Փետրվարի 4-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում...