ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայնածավալ բողոքի ակցիա՝ Քիշնևում. կան ձերբակալվածներ

Քիշնևում նոր լայնածավալ հանրահավաք է տեղի ունենում՝ ընդդեմ նախագահ Մայա Սանդուի քաղաքականության, ինչպես նաև՝ ընդդեմ գների ու մաքսատուրքերի բարձրացման։

 

Մարզային մայրուղիներում ոստիկանությունը ուշացնում է տրանսպորտը, որպեսզի մարդիկ չհասնեն բողոքի ակցիայի։ Ոստիկանության տվյալներով՝ սպասվում են անկարգություններ, սակայն ակցիայի կազմակերպիչները հայտնում են ցույցերի խաղաղ բնույթի մասին։ Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է, որ բողոքի ակցիայի ժամանակ արդեն ձերբակալվել է 54 մարդ՝ կասկածելի պահվածքի պատճառով:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն