Արցախի պետնախարարը հանդիպել է ԼՂՀ Ռուսական համայնքի խորհրդի անդամների հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ Ռուսական համայնքի խորհրդի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական, կրթական, մշակութային և հոգևոր ոլորտներին վերաբերող հարցեր։
Պետական նախարարը վստահեցրել է համայնքի անդամներին, որ կնպաստի ԼՂՀ-ում բնակվող սլավոնների և ուղղափառների ինքնության պահպանմանը, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Համայնքի համար առաջնահերթ նախագիծը Ռուսական մշակույթի տունն է, որտեղ բացի Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնից կտեղակայվեն կրթական կենտրոն, թանգարան, մանկական սենյակ և մատուռ:
Քննարկվել են հրատապ հարցեր, որոնք պահանջում են ԼՂՀ ղեկավարության առավելագույն ուշադրությունը։
Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ նախագահի խորհրդական, ԼՂՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև սոցիալական, կրթական, մշակութային և հոգևոր կապերի զարգացման համակարգող Վլադիմիր Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ- ում ԱՄՆ դեսպանը՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է...
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...