Adidas-ը ստիպված է ազատվել չվաճառված Yeezy մարզակոշիկներից
Սպորտային հագուստի adidas ապրանքանիշը ռեփերի հետ հարաբերությունները խզելուց հետո ստիպված է եղել հրաժարվել իր Yeezy սպորտային կոշիկների հավաքածուից, որը ստեղծվել է Քանյե Ուեսթի հետ համատեղ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
2023 թվականի փետրվարի սկզբին ապրանքանիշի ներկայացուցիչները նախազգուշացրել էին, որ եթե adidas-ը չկարողանա վաճառել արտադրանքը, այն կունենա ֆինանսական լուրջ կորուստներ։ Ավելի ուշ ապրանքանիշի նոր գործադիր տնօրեն Բյորն Գյուլդենը գնահատել էր, որ մարզակոշիկների ընդհանուր արժեքը կազմում է 300-500 միլիոն դոլար: Ընկերությունը հայտարարել է, որ անցած տարվա հաշվարկների համաձայն, կունենա 1,3 միլիոն դոլար եկամտի կորուստ, եթե չհասկանա, թե ինչպես վաճառել անպետք ապրանքը։
Շուկայի փորձագետները ենթադրում են, որ ընկերությունը կարող է փորձել գնորդներին առաջարկել Yeezy սպորտային կոշիկներ առանց հավաքածուի անվանման եւ մեծ զեղչով, սակայն դա չափազանց ռիսկային է, քանզի կարող է բացասաբար ազդել adidas-ի իմիջի վրա։ Հնարավորություն կա նաեւ, որ կոշիկները կվաճառվեն զարգացող երկրների դիսկոնտ-կենտրոնների կամ մանրածախ առեւտրի միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկիչներ, պատանդներ, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հոդվածը՝ հայ ռազմագերիների մասին
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բ...
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Զինծառայության մեջ չգտնվող անձը զինվորական համազգեստ կրելու դեպքում կպատժվի. նոր նախագիծ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում ե...
Չեմ կարող հետևել, թե ինչպես են աչքիս առաջ երկիրը «պատառ–պատառ անում»․ Իսրայելի նախագահ
Իսրայելը անդառնալի կետում է, Բենյամին Նեթանյահուի կառավարությանն էլ անհրաժեշտ է հրաժարվել երկրում իրավական բարեփոխումներ...