Չեմ կարող հետևել, թե ինչպես են աչքիս առաջ երկիրը «պատառ–պատառ անում»․ Իսրայելի նախագահ
Իսրայելը անդառնալի կետում է, Բենյամին Նեթանյահուի կառավարությանն էլ անհրաժեշտ է հրաժարվել երկրում իրավական բարեփոխումներից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի նախագահ Իցհակ Հերցոգը բնակչությանն ուղղված հեռուստաուղերձում։
«Սխալ, թալանող օրինագիծ է, խարխլում է մեր ժողովրդավարական բարքերը։ Այն պետք է փոխարինվի մեկ այլ` համաձայնեցված նախագծով, և դա պետք է արվի անհապաղ», – ասել է պետության ղեկավարը։
Հերցոգը հայտարարել է նաև, որ այլևս չի կարող հետևել, թե ինչպես են իր աչքի առաջ երկիրը «պատառ–պատառ անում»։
Նշենք, որ արտակարգ հեռուստաուղերձը հետևել է Իսրայելում բազմահազարանոց ցույցերի հերթական օրվան, որի ընթացքում ցուցարարները փակել են հիմնական մայրուղիները, արգելափակել նաև Բեն Գուրիոն օդանավակայան տանող ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկիչներ, պատանդներ, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հոդվածը՝ հայ ռազմագերիների մասին
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բ...
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Զինծառայության մեջ չգտնվող անձը զինվորական համազգեստ կրելու դեպքում կպատժվի. նոր նախագիծ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում ե...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Մարտի 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղ...