Լավ, ռուս խաղաղապահներին ասում եք՝ գնացեք․ ԼՂՀ-ն այսօր ի վիճակի՞ է դիմակայելու Ադրբեջանին առանց խաղաղապահների․ Սերժ Սարգսյան
Ես ոգեւորված չեմ ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարություններով եւ անթույլատրելի եմ համարում, երբ ահաբեկչին եւ ահաբեկչի թիրախին դնում են նույն հարթության վրա եւ երկուսին էլ հանդարտության կոչ են անում: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դա շատ նման է նրան, որ 1980-ականների վերջին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ կար, ու երբ ժողովուրդներն իրար հետ կռվում էին, ասում էր՝ կլուբնիկի պատճառով են իրար հետ կռվում: Մյուս կողմից էլ մենք գոնե երեկ տեսանք Ռուսաստանի ՊՆ հասցեական հայտարարությունը: Իսկ ուրիշ ավելի հստակ հայտարարություններ եղա՞ն: Այսօր տեսա, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն եւս հասցեական հայտարարություն արեց, բայց մեր տարածաշրջանում կա ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ով պարտավոր է այդ իրադարձություններից մանրամասն տեղյակ լինել: Իսկ նա ի՞նչ ասաց: Ի՞նչ է նշանակում արյունալի իրադարձություններ: Դա ի՞նչ ասելու բան էր: Ուզում եմ ասել, որ ամեն ինչը պետք է միշտ դիտարկել համեմատության մեջ:
Լավ, ռուս խաղաղապահներին քննադատում ենք, ասում ենք՝ գնացեք: Կա՞ մեկ այլ երկիր, որ պատրաստ է խաղաղապահներ բերել: Եթե չկա, ինչո՞ւ են ավել պակա սխոսում: Իսկ ԼՂՀ-ն այսօր ի վիճակի՞ է դիմակայելու Ադրբեջանին առանց խաղաղապահների, հտկապես, որ Հայաստանն արդեն ձեռքերը լվացել է, ՀՀ-ն այլեւս իրեն չի համարում անվտանգության երաշխավոր: Բա էդ 120 հազարը ո՞նց պետք է դիմակայի 10 մլն-ին: Ուրեմն անհրաժեշտություն է այսօր խաղաղապահների առկայությունն այնտեղ»,- ասել է նա։
Նրա խոսքով, մենք միշտ պետք է հիշենք, որ որեւէ դաշնակցային հարաբերություն հարաբերություն չէ միակողմանի օգնության համար. «Սովորական հարաբերություններում էլ միայն այն ընկերությունն է ամուր, երբ ընկերակցող կողմերը գիտակցում են, որ ընկերությունը նաեւ փոխադարձ պարտավորություն է: Ոչ թե դու միշտ տուր-տուր, իսկ ես ձեռքերս ծալեմ, գնամ մեկ ուրիշի հետ սկսեմ խոսել: Պետք է հասկանալ, որ միջազգային քաղքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի: Երբ տեսնում են, որ մարդը տեղից բան չի հասկանում, անմիջապես կուլ են տալիս: Այո, Ռուսաստանը հիմա էլ մեր դաշնակիցն է, իսկ մեր կողմից տեսնո՞ւմ եք այդպիսի դաշնակցային հարաբերություններ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, միակ ճանապարհը պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ...
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. Փաշինյանը` ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:Վարչապետը ֆրանսիացի համանախագահ...