Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, միակ ճանապարհը պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ գերուց՝ տվյալ դեպքում Արցախի ժողովրդից, ինչ հնարավոր է ստանալ։ Հանրայինի եթերում ասել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․
«Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է, որ մեզ բերի բանակցային սեղանի շուրջ, քննարկի այն հարցերը, որոնք բխում են իրենց շահերից։ Մենք կարող ենք ունենալ բանակցություն, շփում և հանդիպումներ կոնկրետ հարցեր լուծելու համար։ Այս 3-ի համար էլ չունենք անհրաժեշտ պայմաններ։
Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ադրբեջանցիները հավանաբար հետապնդել են, իրենց դիրքից իջնելով կատարել են այդ ահաբեկչական գործողությունը։ Սա ահաբեկչական գործողություն է, սրանով ադրբեջանցիները ուզում են ցույց տալ, որ Արցախը կապ չի կարող ունենալ արտաքին աշխարհի հետ։ Ակնհայտ էր, որ այդ մեքենան դատարկ էր, սուտ ու անհիմն են Բաքվի պնդումները, որ իբր մեքենայով Հայաստանից զենք էր տեղափոխում։ Դեպքը շփման գծի մոտ էր, Ստեփանակերտից 6-7 կիլոմետր հեռավորության վրա»,-նշել է Արցախի պետնախարարը։
Նա ասել է, որ ոչ զիջելու, ոչ չպայքարելու որևէ հնարավորություն չկա, միակ ճանապարհը սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ։ Միջազգային հանրությունն ու Ադրբեջանը սա պետք է հասկանան։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...
Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. Փաշինյանը` ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը ֆրանսիացի համանախագա...
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...