1000-ից ավել հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսում
Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարների քանակը ռուսական կողմում մոտ 4000 է, որոնցից 1000 հայկական են։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Բեռնատարները, որոնք ՀՀ-ից ուղևորվել են դեպի ՌԴ և դեռ չեն հատել վրաց-ռուսական սահմանը 150-200 են»,–ասել է նա:
Տեղեկացնենք, որ այս պահին Վերին Լարսի անցակետը շարունակվում է մնալ փակ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Գուդաուրի-Կոբի հատվածում ձյունը դեռ չի դադարել, վրացական կողմից հայտնում են, որ ձնահոսքի վտանգից ելնելով սահմանափակվել է երթևեկությունը նաև Թբիլիսի-Գուդաուրի հատվածում երկու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկիչներ, պատանդներ, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հոդվածը՝ հայ ռազմագերիների մասին
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բ...
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ և ռուս զինծառայողները համատեղ զորավարժություններ են իրականացրել
«Էրեբունի» ավիաբազայի օդաչուները և Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ ստորաբաժանումների անձնակազմերը զինվորա...
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Տիխանովսկայային հեռակա դատապարտել են 15 տարվա ազատազրկման
Այսօր՝ Մինսկում դատավճիռներ են կայացվել բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի անդամների գործով, մասնավորապես, Բել...