Իրանում բնակիչները դուրս են եկել բողոքի` դպրոցներում աղջիկների թունավորումների պատճառով
Թեհրանում եւ Իրանի մի շարք այլ քաղաքներում բնակիչները փողոց են դուրս եկել անհայտ թունավոր նյութով աշակերտուհիների մի շարք թունավորումների պատճառով, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ աղջիկները դժգոհում են սրտխառնոցից ու գլխացավերից։ Զոհերի թվում արդեն մի քանի հարյուր մարդ կա, իսկ թունավորման դեպքեր են գրանցվել Իրանի 31 նահանգներից 10-ի 30 դպրոցներում։
Ավելի վաղ ԵՄ-ն ընդլայնել էր անձնական պատժամիջոցներն Իրանի այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են այս երկրում բողոքի ցույցերը ճնշելու մեջ։
Պատժամիջոցների ցուցակում ավելացվել է ավելի քան 30 անձ, այդ թվում՝ Իրանի մշակույթի և կրթության նախարարները, ինչպես նաև երկու կազմակերպություններ, որոնք կապված են Իրանի իրավապահ մարմինների հետ։
Իրանի մշակույթի նախարար Մուհամեդ Իսմայիլին, ով ներգրավված է եղել իշխանությունների քաղաքականությանը չաջակցող արվեստագետների հասցեին սպառնալիքների մեջ, ներառվել է պատժամիջոցների ցուցակում։ Ցուցակում էր նաև կրթության նախարար Յուսեֆ Նուրին, ով մեղադրվում է ուսանողների նկատմամբ ոտնձգությունների մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները: Հիշեցնենք` Դիվերսիոն ներ...
Վիրավորին վիրահատել են. վիճակը գնահատվում է կայուն ծանր. Արցախի ԱՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստի...