«Մարտունի» ԲԿ-ում բժիշկներն իրար են ծեծել. 168
Գեղարքունիքի մարզի «Մարտունի» ԲԿ-ից 168.am-ը ահազանգ է ստացել, ըստ որի, օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի ու վիրաբույժներից մեկի միջև:
Ըստ լրատվականի՝ երկու բժիշկ, որոնցից մեկը «Մարտունի» ԲԿ-ի վիրաբուժական ծառայության ղեկավարն է, մյուսը՝ վիրաբույժ, աշխատանքային կոնֆլիկտ են ունեցել, ինչից հետո վիրաբուժական ծառայության ղեկավարը ԲԿ է կանչում իր համագյուղացիների ընկերներին, որոնց թիվը մոտ 3 տասնյակ է եղել, ու ծեծի են ենթարկել բժիշկներին: Տուժել են նաև բուժքույրերը:
«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ոստիկաններ էին եկել անգամ: Մեծ աղմուկ էր ու շատ մեծ ամոթ մեր համայնքի ու մարզի համար»-, գրում է լրատվականը:
Ոստիկանությունից, սակայն, լրատվամիջոցի հետ զրույցում չեն հաստատել խմբակային ծեծի փաստը:
«Նման հաղորդում կամ ահազանգ չի ստացվել»,- ասել են Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) լրատվական ծառայությունից:
Զրուցել են նաև «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ:
«Ծեծկռտուք չենք ունեցել, տեղյակ չեմ, ճիշտն ասած: Էդ ինֆորմացիան ճիշտ չեն ներկայացրել Ձեզ»,- ասել է «Մարտունի» ԲԿ-ի տնօրենը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները: Հիշեցնենք` Դիվերսիոն ներ...
Վիրավորին վիրահատել են. վիճակը գնահատվում է կայուն ծանր. Արցախի ԱՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստի...