ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեղծել են ռոբոտ, որը կարող է կենդանի բջիջներ տպել անմիջապես մարդու օրգանիզմում
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները ներկայացրել են սարքի նախատիպ, որը կարող է կենդանի բջիջները տպել ներքին օրգաններում և կարող է օգտագործվել որպես բազմակողմանի վիրաբուժական էնդոսկոպիկ գործիք: Այս մասին հայտնում է newsroom.unsw.edu.au կայքը։
Մասնավորապես, գիտնականները մշակել են փոքր և ճկուն ռոբոտացված ձեռք, որը կարող է թափանցել մարդու օրգանիզմ և որպես տպագրական նյութ օգտագործել կենդանի բջիջների կենսաթանաքը: Այն ի վիճակի է աշխատել ինչպես մուտքագրված գործողությունների ալգորիթմի համաձայն, այնպես էլ ձեռքով կառավարվել իրական ժամանակի ռեժիմում։
Հետազոտող թիմն արդեն փորձարկել է սարքն արհեստական հաստ աղիքի ներսում, որտեղ այն կարողացել է անցնել սահմանափակ տարածությամբ՝ նախքան օրգանի մակերեսի վրա հաջողությամբ 3D տպագրություն անելը:
Մասնագետները հուսով են, որ հետագա զարգացմամբ, և գուցե հինգից յոթ տարվա ընթացքում, տեխնոլոգիան կարող է օգտագործվել բժշկության ոլորտի մասնագետների կողմից՝ մաշկի փոքր կտրվածքների կամ բնական բացվածքների միջոցով մուտք գործելու համար մարմնի ներսում դժվար հասանելի տարածքներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է մայր ընձուղտը առյուծների հարձակումից փրկում իր ձագին
Լուսանկարիչը Հարավային Աֆրիկայում ականատես է եղել դրամատիկ տեսարանի: Մի քանի առյուծ կարծել են, որ իրենց համար ընձուղտի ձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղբ, առնետներ, ստրկատիրական պայմաններ աշխատակիցների համար. ինչ է կատարվում Wildberries-ի պահեստներում
Wildberries-ում անմարդկային պայմանների մասին խոսակցությունները Ռուսաստանում արդեն երկրորդ շաբաթն է ինչ չեն հանդարտվում։...
Մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ ռազմածովային զորավարժությունները մեկնարկել են Ար...
Բայդենի բժիշկը` նախագահի առողջական վիճակի մասին
Ջո Բայդենի առողջական վիճակը լիովին թույլ է տալիս նրան առանց սահմանափակումների կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտակ...