Բայդենի բժիշկը` նախագահի առողջական վիճակի մասին
Ջո Բայդենի առողջական վիճակը լիովին թույլ է տալիս նրան առանց սահմանափակումների կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախագահի բուժող բժիշկ Քևին Օ’Քոնորի եզրակացության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամերիկացի առաջնորդի հերթական բժշկական զննության արդյունքներով։
«Նախագահ Բայդենը մնում է առողջ և եռանդուն 80-ամյա տղամարդ, որն ի վիճակի է հաջողությամբ կատարել իր պարտականությունները որպես նախագահ, ինչպես նաև կառավարության գործադիր ճյուղի ղեկավարի, պետության ղեկավարի և գերագույն հրամանատարի պարտականությունները», - ասվում է տեքստում։
Օ’Քոնորի խոսքով՝ նախագահն «իր բոլոր պարտականությունները կատարում է առանց բացառությունների կամ վերապահումների»։
Ինչպես նշել է բժիշկը, բուժզննման ընթացքում կատարվել է նաև մաշկի քաղցկեղի թեստ։
«Հայտնի է, որ նախագահ Բայդենը երիտասարդ տարիքում շատ ժամանակ է անցկացրել արևի տակ», - ասվում է փաստաթղթում։ «Նախագահի կրծքավանդակի մաշկի հյուսվածքի մի փոքր կտոր այսօր հեռացվել է և ուղարկվել ավանդական բիոպսիայի», - ասել է Օ’Քոնորը:
Բացի այդ, ինչպես նշել է բժիշկը, նախագահի մոտ երբեմն ի հայտ են գալիս գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի նշաններ: Խոսքը, մասնավորապես, հաճախակի հազի մասին է։ Բժշկի խոսքով՝ նախագահը «ստիպված է ավելի հաճախ մաքրել կոկորդը», իսկ «ախտանշանները սովորաբար վատանում են ուտելուց հետո»։ Սրա դեմ նա դեղորայք է ընդունում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է մայր ընձուղտը առյուծների հարձակումից փրկում իր ձագին
Լուսանկարիչը Հարավային Աֆրիկայում ականատես է եղել դրամատիկ տեսարանի: Մի քանի առյուծ կարծել են, որ իրենց համար ընձուղտի ձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեղծել են ռոբոտ, որը կարող է կենդանի բջիջներ տպել անմիջապես մարդու օրգանիզմում
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները ներկայացրել են սարքի նախատիպ, որը կարող է կենդանի բջիջները տպե...
Մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ ռազմածովային զորավարժությունները մեկնարկել են Ար...
Ինչպես է Երկիր մոլորակի վրա ջուր առաջացել. ինչպես են այն բացատրում գիտնականները
Ջուրը Երկիր մոլորակի վրա առաջացել է աստերոիդների գոտուց նրա վրա տիեզերական փոքր մարմինների ազդեցության և Յուպիտերի ուղեծ...