Մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ ռազմածովային զորավարժությունները մեկնարկել են Արաբական ծովում՝ իրանական Չահբահար նավահանգստի մոտ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական կողմը ներկայացված է Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատով՝ «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատը և «Կամա» միջին ծովային տանկերը։
Զորավարժությունների ռազմածովային փուլը տեղի կունենա մարտի 16-ից 17-ը։ Այս փուլի շրջանակներում մասնակիցները կմշակեն ռազմանավերի ազգամիջյան ջոկատի ձևավորում, համատեղ մանևրումներ և հրետանային կրակահերթ կկատարեն ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։ Նաև կմշակվի գրավված նավի ազատման դրվագ, օգնություն ծովում վթարի ենթարկված նավերին և մի շարք այլ խնդիրներ։
Ռազմական գերատեսչությունում պարզաբանել են, որ համատեղ աշխատանքի արդյունքները «Ծովային անվտանգության գոտի - 2023» զորավարժությունների ավարտից հետո կամփոփվեն մարտի 18-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Երկիր մոլորակի վրա ջուր առաջացել. ինչպես են այն բացատրում գիտնականները
Ջուրը Երկիր մոլորակի վրա առաջացել է աստերոիդների գոտուց նրա վրա տիեզերական փոքր մարմինների ազդեցության և Յուպիտերի ուղեծ...
Amazon-ը պատրաստվում է կրճատել ևս 9000 աշխատակցի․ նրանց կփոխարինի կաշխատի արհեստական բանականությունը
Amazon ընկերությունը նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում աշխատանքից ազատել ևս 9000 մարդու։ Այս մասին աշխատակիցներին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղբ, առնետներ, ստրկատիրական պայմաններ աշխատակիցների համար. ինչ է կատարվում Wildberries-ի պահեստներում
Wildberries-ում անմարդկային պայմանների մասին խոսակցությունները Ռուսաստանում արդեն երկրորդ շաբաթն է ինչ չեն հանդարտվում։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեղծել են ռոբոտ, որը կարող է կենդանի բջիջներ տպել անմիջապես մարդու օրգանիզմում
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները ներկայացրել են սարքի նախատիպ, որը կարող է կենդանի բջիջները տպե...