Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն. Փաշինյան
2018 թվականին, երբ դարձել եմ Հայաստանի վարչապետ, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ դիմել եմ Հայաստանում և Ադրբեջանում սոցիալական մեդիայի օգտատերերին՝ խնդրելով նրանց չօգտագործել այդ հարթակն ատելության խոսքի, ագրեսիվ, վիրավորական հռետորաբանության համար, այլ փորձել խոսել իրար հետ և հասկանալ մեկը մյուսի դիրքորոշումը, բայց, ցավոք, իմ նախաձեռնությունը ձախողվեց։ Այս մասին նախօրեին՝ մարտի 2-ին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադռնալով Ադրբեջանի ներկայացուցչի հարցին:
«Բայց ես ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Մենք պետք է կենտրոնանանք դրական ապագայի վրա, մեր ընդհանուր տարածաշրջանի ապագայի վրա։ Որովհետև դա փաստ է, որ Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ունեն շատ ուժեղ մշակութային նմանություններ։ Դա փաստ է։ Եվ մենք պետք է կենտրոնանանք դրական կողմերի վրա։
Եվ դուք ճիշտ եք, մենք հետաքրքրված ենք, գուցե Հայաստանն էլ ավելի է հետաքրքրված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում, և դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, վաճառել դա հնարավորինս թանկ գնով։ Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության ու համագործակցության դրական հնարավորությունների վրա։ Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն»,-հայտարարել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...
«Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել». Հայկ Մամիջանյան
Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույց...