«Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել». Հայկ Մամիջանյան
Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա ասել է, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու Բաքվում` աշնանը։
«Բաքու մեկնելու հավանականության պարագայում ես կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ մեկ տարի առաջ ուղարկած նամակը Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին` պահանջով ապահովել հանդիպում Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների հետ, իրականություն դառնա։ Սա ևս մեկ պատուհան է մեր տղաներին Բաքվի բանտում այցելելու և իրենց որպիսությանը ծանոթանալու համար»,–ասաց խմբակցության ղեկավարը:
Հավելենք նաև, որ «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը դեռև 2022 թվականի հուլիսին հայ գերիների հարցով դիմել էր Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին` Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...
ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է...