ՀՀ-ում կարմրուկի 11 դեպք է հայտնաբերվել. նախարարությունը հորդորում է

 Հայաստանում գրանցվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք, հիվանդները հոսպիտալացված են: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: 
Նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

Քաղաքականություն