Փաշինյա՛ն, ինչ ես պայմանավորվել Ալիևի հետ. Սաղաթելյան
Ինչպես ենթադրվում էր, ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան դա ադրբեջանցի էր, տվյալ դեպքում՝ Ալիևի օգնական Հաջիևը: Նման հայտարարություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Եվ ամենևին պատահական չի, որ այս օրերին Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար պատահական, մի ծառի տակ հանդիպած կլինի Հաջիև հետ, և խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ են քննարկել և ինչ են պայմանավորվել։ Փաստը հետևյալն է, որ այդ հանդիպումներից հետո Փաշինյանը հանդես է եկել երեք հայտարարությամբ, և այդ հայտարարությունների բովանդակությունը հետևյալն էր՝ բռնելու եմ ընդիմադիր քաղաքական ուժերին, բանտ եմ նստեցնելու, ունեզրկելու եմ, բոլորին շարքից դուրս եմ հանելու, ոչնչացնելու: Սա, ըստ էության, Ալիևի առջև ստանձնած խոստում էր: Իրականում ինչ է տեղի ունեցել: Հավանաբար Փաշինյանը Ալիևից ժամանակ է խնդրել, որ այս պահին ի վիճակի չէ իրականացնել խոստումները ամբողջ ծավալը, և ժամանակ է խնդրել, որպեսզի ընդդիմադիր ուժերին, ազգային ուժերին ձերբակալի, բանտ նստեցնի, շարքից դուրս բերի, որ կարողանա այդ իր տված խոստումները կատարել: Փաշինյա՛ն, ինչ ես պայմանավորվել Ալիևի հետ, այս հարցին պատասխանի, սա է երկրի թիվ մեկ օրակարգը, նշել է Սաղաթելյանը: