Ամենամահաբեր աղետը. Կալիֆոռնիայում զոհեր կան
CNN-ի հաղորդմամբ՝ Կալիֆոռնիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով զոհվել է անձնակազմի ութ անդամ։
Ավիավթարի մասին հայտնի է դարձել հունիսի 15-ի առավոտյան։ Ռազմական ինքնաթիռը կործանվել է ավիաբազայից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Ռմբակոծիչը կատարում էր պլանային փորձնական թռիչք։ Ներկայումս արտակարգ ծառայությունները վերացնում են դեպքի հետևանքները, իսկ օդանավակայանը ժամանակավորապես փակ է։
«Սա B-52 ռմբակոծիչի մասնակցությամբ ամենամահաբեր աղետն է 1982 թվականից ի վեր։ Այդ վթարի ժամանակ Մեյզեր ավիաբազայում անցկացվող ուսումնական փորձարկումների ընթացքում զոհվել էր անձնակազմի ինը անդամ»,- նշել է հեռուստաալիքը։
Boeing B-52 Stratofortress-ը հեռահար գործողության ռազմավարական ռմբակոծիչ է, որն օգտագործվում է ռազմական առաջադրանքների իրականացման համար։ Այն կարող է զարգացնել մեծ արագություն և բարձրանալ ավելի քան 15 կիլոմետր բարձրության։
Մեկ օր առաջ ԱՄՆ-ում տեղի էր ունեցել ևս մեկ ողբերգություն։ Ավիավթար էր գրանցվել Կանզաս Սիթիի մերձակայքում։ Կործանվել էր մասնավոր թեթև շարժիչով ինքնաթիռ։ Դեպքի հետևանքով զոհվել էր 12 մարդ։ Զոհերի թվում եղել են պարաշյուտիստներ և օդաչուն։ Ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո անհայտ պատճառով շրջադարձ էր կատարել, ապա կտրուկ ընկել մայրուղու վրա։
Նմանատիպ հոդվածներ
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...