Տու-22Մ3-ը կործանվել է Իրկուտսկի մարզում, անձնակազմը կատապուլտվել է
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրկուտսկի մարզում նախատեսված ուսումնամարզական թռիչքի ընթացքում Տու-22Մ3 ինքնաթիռը վայրէջքի մոտենալիս վթարի է ենթարկվել։
«Անձնակազմը կատապուլտացվել է։ Օդաչուների կյանքի և առողջության համար վտանգ չկա։ Գետնի վրա ավերածություններ չկան։ Ինքնաթիռը թռիչքն իրականացրել է առանց զինամթերքի»,- հայտնել է գերատեսչությունը։
«Ինքնաթիռի անկման վայրում աշխատում է ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը»,- նշել են զինվորականները։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը իր «Max» ալիքում հայտնել է, որ Տու-22Մ3-ը վայրէջքի մոտենալիս ընկել է Բոխանսկի շրջանում՝ Կամենկա գյուղից ոչ հեռու։
«Նախնական տվյալներով՝ անձնակազմը հասցրել է կատապուլտացվել։ Նրանց կենդանի վիճակում հայտնաբերել են տեղի բնակիչները։ Զոհեր և ավերածություններ չկան։ Անձնակազմի հետ արդեն աշխատում են բժիշկները, անհրաժեշտության դեպքում մարդկանց պատրաստ են տեղափոխել մարզկենտրոն»,- գրել է Կոբզևը։
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...