Էրդողան. Խաղաղության գործընթացին սպառնացող փորձերը ձախողվել են
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել է, որ տարածաշրջանը, որը մի քանի ամիս շարունակ գտնվել էր լարված իրավիճակում, վերջապես «թեթև շունչ է քաշել»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ թուրքերի, արաբների, քրդերի և պարսիկների միջև նոր տարաձայնությունների օջախներ հրահրելու փորձերը ձախողվել են։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Իսրայելի պաշտոնյաների՝ երեկ և այսօր հնչեցրած հայտարարությունները վկայում են Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացը տապալելու Իսրայելի մտադրության մասին։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս պայմաններում անհրաժեշտ է զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը, ինչպես նաև պահպանել բարձր զգոնություն հնարավոր սադրանքների և դիվերսիոն գործողությունների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...