«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլի մեջ են մինչև 38 օր․ ՍիվիլՆեթ
«ՍիվիլՆեթ»-ը գրում է.
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 2026-ի հունիսի 10-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում երեք կալանավորված անձինք, ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Այսօրվա՝ հունիսի 15-ի դրությամբ, նրանց բողոքի ակցիան տևում է համապատասխանաբար 38, 34 և 12 օր։
Նախարարությունից նաև հայտնել են, որ կալանավորների բողոքի այս ծայրահեղ միջոցին դիմելու պատճառները կապված են նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ։
Թեև պատասխանում թվարկված են այն հոդվածները, որոնցով մեղադրանքներ են առաջադրվել հացադուլ հայտարարած երեք կալանավորված անձանց, չի հստակեցվում, թե կոնկրետ որ անձին որ հոդվածն է մեղսագրվում։
Ըստ այդմ՝ հացադուլ հայտարարած երեք կալանավորված անձինք մեղադրվում են ահաբեկչության (հոդված 308, մաս 1) և ահաբեկչության փորձի համար (հոդված 44-308, մաս 1), այսինքն՝ ըստ մեղադրանքի անձը քայլեր է ձեռնարկել ահաբեկչական ակտը կատարելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել։
Հացադուլավորներից մեկը նաև մեղադրվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործմամբ խուլիգանություն կատարելու համար(հոդված 297, մաս 1 և մաս 2, կետ 3)։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Մատենադարանն առաջին օգնություն կցուցաբերի
2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահա...
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկա...
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմեն Չարչյանի գործից
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել.ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա...
Փլուզում է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ մանրամասներ
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարեն...