Իրանը «հաղթող է դուրս եկել», համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան
Իրանի նախագահ Փեզեշքիանը հայտարարություն է արել ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնագրի մասին.
«Ամիսներ տևած բանակցությունների և այս ուղղությամբ իրականացված անընդհատ ջանքերի արդյունքում մշակված այս համաձայնագիրը, եթե դրա բոլոր դրույթները պատշաճ կերպով իրականացվեն, կարող է դառնալ մի փաստաթուղթ, որով երկիրն իրավամբ կարող է հպարտանալ։
Անհրաժեշտ եմ համարում շնորհակալություն հայտնել իմ եղբայրներին և բոլոր նրանց, ովքեր դերակատարում են ունեցել այս ճանապարհին»,– նշել է նա:
Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը ամերիկա-իրանական հուշագրի շուրջ ստեղծված իրավիճակից «հաղթող» է դուրս եկել։ Ելույթ ունենալով ազգային համաժողովում՝ նա ձեռք բերված պայմանավորվածությունները բնութագրել է որպես «պատվի փաստաթուղթ» Իրանի և տարածաշրջանում «դիմադրության» ուժերի համար։
Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստում կան «չնչին տարաձայնություններ մի շատ կարճ բաժնում», սակայն նա չի հստակեցրել մանրամասները։ Մեկնաբանելով Իսրայելի արձագանքը՝ Փեզեշքիանը նշել է, որ այն հաստատում է Իրանի «հաղթանակի» մասին դիրքորոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...