Դավիթ Համբարձումյանի գործով դատարանը անցնում է վճռի փուլ
Վերաքննիչ դատարանում ավարտվեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործի քննությունը, դատարանը հունիսի 25-ին կհրապարակի որոշումը։ Ըստ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանի` դատարանում այսօր արձանագրվել է` դատավարական որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, պարզապես տվյալ օրը՝ հունիսի 25-ին, դատական նիստը կբացվի և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, որից հետո կհրապարակվի որոշումը։
Փաստաբանը ընդգծել է նաև՝ այսօր կայացած դատական նիստի ընթացքում ուսումնասիրվել է տեսագրությունը, որից ակնհայտ է՝ Դավթի Համարձումյանը ծեծկռտուքի մասնակից չէ։
Գայանե Պապոյանը հայտարարել է՝ Դավիթ Համբարձումյանն անմեղ է, ուստի արդարացման դատական ակտ պետք է կայացվի։
Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում «ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու» և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:
ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։
2025 թվականի հոկտեմբերի 23-ին Դավիթ Համբարձումյանին դատապարտել էին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Նմանատիպ հոդվածներ
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․«Հարգելի՛ հայրենակիցներ«Բարգավաճ Հայաստան» կ...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։Այս մասին հայտնում է իրանակա...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Մենք էլ ասում ենք ընտրակաշառ...