Սպորտ

ԱԱ-2026-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքին

ԱԱ-2026-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքին

ԱԱ-2026-ի առաջին գոլազուրկ ոչ-ոքին է գրացնվել․ Իսպանիան անակնկալ կերպով չկարողացավ կոտրել Կաբո Վերդեի պաշտպանությունը։

Իսպանիայի հավաքականը աշխարհի առաջնության առաջին տուրում ոչ-ոքի՝ 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը Կաբո Վերդեի դեմ։

Իսպանացիները ամբողջ խաղի ընթացքում վերահսկում էին հանդիպման ընթացքը՝ ավելի շատ տիրելով գնդակին և զգալի առավելություն ունենալով հարվածների քանակով (27՝ 6-ի դիմաց)։ Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։

Թիմի ամենաիրական գոլային հնարավորությունը ստեղծվեց առաջին խաղակեսում, երբ հարձակվող Ֆերրան Տորեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Մնացած հարվածները կամ բավականաչափ դիպուկ չէին, կամ էլ հասնելով Կաբո Վերդեի դարպասապահ Ժոզիմար Վոզինյային՝ հաջողությամբ չեզոքացվում էին նրա կողմից։

Իսպանացիներին չօգնեց նաև Լամին Յամալի մուտքը խաղադաշտ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստը վնասվածքից հետո լիովին պատրաստ չէ խաղին։ Նա երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ, սակայն աչքի ընկնելու իրական հնարավորություն չստացավ։

Նշենք, որ Կաբո Վերդեի հավաքականի համար սա աշխարհի առաջնություններում առաջին մասնակցությունն է․ թիմը նախկինում երբևէ չէր կարողացել նվաճել Մունդիալի ուղեգիր։ Իսկ Իսպանիան մրցաշարին ժամանել էր Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250