Գործն ավարտվել է Ռուսաստանի համոզիչ հաղթանակով․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հաղթել է միջազգային արբիտրաժում Սև ծովում, Ազովի ծովում և Կերչի նեղուցում առափնյա պետության իրավունքների հայցով։ Այս մասին հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի հետ 10-ամյա դատավարության վերաբերյալ։
«Գործն ավարտվել է Ռուսաստանի համոզիչ հաղթանակով, նշված է նախարարության հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի տասնյակ հոդվածների խախտման մեջ ՌԴ-ին մեղադրած Ուկրաինայի բազմաթիվ պահանջները մերժվել են։
Հաագայի արբիտրաժային դատարանը մերժել է Կիևի` Ռուսաստանից որևէ «փոխհատուցում» պահանջելու` Ղրիմի ջրերում բնական պաշարների շահագործման համար հայցը: Ուկրաինայի փորձը՝ արևմտյան երկրների աջակցությամբ Կերչի նեղուցը «միջազգային» հայտարարելու, որը թույլ կտա ցանկացած պետության նավերի, այդ թվում՝ ռազմանավերի անցումը, նույնպես ձախողվել է:
Հաագայի արբիտրաժը մերժել է նաև Ղրիմի կամուրջը ապամոնտաժելու Ուկրաինայի պահանջը: Մերժվել են նաև Ուկրաինայի բոլոր մեղադրանքները՝ իբր Ղրիմի ջրային տարածքում Ռուսաստանի կողմից էկոլոգիային վնաս հասցնելու մասին»,- ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...