Ուկրաինան ևս մեկ քայլով մոտեցավ ԵՄ-ին․ մեկնարկել են անդամակցության բանակցությունները
Եվրոպական միությունն ու Ուկրաինան պաշտոնապես սկսել են անդամակցության շուրջ բանակցությունները՝ Լյուքսեմբուրգում կայացած միջկառավարական կոնֆերանսի ընթացքում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։
«ԵՄ բոլոր երկրները համաձայնել են սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին փուլը։ Մենք տեսնում ենք, թե որքան մեծ աշխատանք են կատարել այս երկրները, և գնահատում ենք նրանց ջանքերը»,- նշվում է հայտարարության մեջ։
Բացման արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում։
Դրանից երկու օր առաջ՝ հունիսի 13-ին, Հունգարիան հանել էր Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկի նկատմամբ իր վետոն։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը նշել է, որ բանակցային փուլի բացումը «միայն առաջին քայլն է» այն գործընթացում, որը կարող է տևել մի քանի տարի։
Որպես օրինակ նա նշել է Չեռնոգորիան, որը ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունները սկսել է դեռ 2012 թվականին, սակայն մինչ օրս չի ավարտել դրանք։
Նմանատիպ հոդվածներ
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
«Հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա բռնվել են». Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք էլ ասում ենք ընտրակաշա...