Մահացել է Բրիտանիայի ամենաշատ ծեծի ենթարկված լրագրողը
Կարճատև հիվանդությունից հետո մահացել է լեգենդար բրիտանացի հեռուստահաղորդավար, հետաքննական լրագրության վետերան Ռոջեր Կուկը: Այս մասին, հղում անելով նրա ընտանիքին, հայտնում է Daily Star-ը։
«Բացի լրագրության ոլորտում ունեցած փայլուն և բազմաթիվ մրցանակների արժանացած կարիերայից, Ռոջերը նախևառաջ սիրելի ամուսին և հայր էր։ Մենք բոլորս նրան շատ ենք կարոտելու»,- նշել են հարազատները։
83-ամյա Կուկն ավելի քան 50 տարի աշխատել է հեռուստալրագրության ոլորտում և հեղինակություն ձեռք բերել որպես հանցագործությունների, կոռուպցիայի և անարդարության բացահայտող։ Նա բազմիցս դեմ առ դեմ բախվել է իրավախախտների հետ, իսկ հարցազրույցների ընթացքում հաճախ ենթարկվել է ծեծի։
Կուկին անվանել են «Բրիտանիայի ամենաշատ ծեծի ենթարկված լրագրողը»․ նա տասնյակ անգամներ հայտնվել է հիվանդանոցում, ստացել է մատների, ձեռքերի և կողոսկրերի կոտրվածքներ, իսկ 12 անգամ ծեծի է ենթարկվել մինչև գիտակցությունը կորցնելը։
ITV հեռուստաընկերության ներկայացուցիչները Կուկին անվանել են բրիտանական լրագրության ամենահեղինակավոր դեմքերից մեկը։
«Ռոջեր Կուկի նորարարական մոտեցումը հետաքննական լրագրությանը նրան դարձրեց հեռարձակման ոլորտի ամենավստահելի և հարգված գործիչներից մեկը։ Իր «Կուկի ռեպորտաժը» լրատվական ծրագրում նա անխոնջ աշխատում էր հանցագործությունների և անարդարությունների բացահայտման ուղղությամբ՝ նպաստելով օրենսդրական կարևոր և երկարաժամկետ փոփոխությունների իրականացմանը»,- նշել են հեռուստաալիքի ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Վիճարկում են ԿԸՀ-ի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությո...
«Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել. նոր հայտարարություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ «Բարգավաճ Հայաստան»...
ԿԸՀ-ն խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից. Սաղաթելյան
ԿԸՀ-ն նոր մասշտաբի խուժանություն արեց՝ զրկելով ԲՀԿ-ին 200-ից ավել ձայնից: Այդ մասին հայտարարել է Հայաստան դաշինքի պատգամ...
Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ Ալի Խամենեիին
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը կկայանա հունիսի 25-ից հետո։ Այս մասին հայտնում է իրանակ...