Հայաստանը Amazon–ի հետ հուշագիր է ստորագրել

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Ամազոն Վեբ Սերվիսը» (Amazon Web Services (AWS)) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԲՏԱ մամուլի ծառայությունը։ 


Նպատակը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում տեխնոլոգիական ենթակառուցվածքն արդիականացնելն ու ամպային ծառայությունների ներդրումն արագացնելն է։ 
 

«Ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն»,– ասված է հաղորդագրությունում։ 


Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանը։

Քաղաքականություն