ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։
Տեղեկացվում է, որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղ էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։
Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է 2 հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը (խոսքը Դրմբոնի և Կաշենի մասին է - խմբ.)։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության նվազեցման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման շուրջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24–ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում էր կայացել:
[89ca505c8ab8ace2fbfcfdeef5967416.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...
«Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել». Հայկ Մամիջանյան
Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույց...
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...