Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը կբանակցի Արցախի հայերի հետ:
Ըստ հաղորդագրության` Մամեդովը նշանակվել է Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու։
Հաղորդվում է, որ նա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության անդամ է: Ծանոթանալով նրա կենսագրությանը` պարզ է դառնում, որ ամեն ինչ չէ, որ ճշմարիտ է: Նշվում է, որ պատգամավորը ծնվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում»:
Նշում են, որ 1985-1992 թվականներին սովորել է Շուշի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, սակայն քաղաքը հայերի կողմից գրավելուց հետո, ուսումը շարունակել է Բաքվում։
Հատկանշական է, որ արբեջանական լրատվամիջոցները, իշխանությունները շարունակելով իրենց ներքին լսարանին ապակողմնորոշելու քայլերը՝ նշում են, թե Արցախը Ադրբեջանի շրջաններից մեկն է։
Նշենք, որ Արցախը Ադրբեջանի մաս է միայն ադբեջանական կողմի համար: Փաստենք, որ սա երևակայական նշանակում է:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...
ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է...
«Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել». Հայկ Մամիջանյան
Բաքվի բանտում հայ ռազմագերիներին հանդիպելու հնարավորության կա, որից պետք է օգտվել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույց...
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...