ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դառը տպավորություն ունեմ․ ժողովրդագրական վիճակի հետ կապված հայտնի խնդիր ունենք․ Փաշինյան
Տպավորությունս, ընդհանուր առմամբ, ժողովրդագրական ռազմավարության մշակման վերաբերյալ քննարկումից դառն էր, որովհետեւ ժողովրդագրական վիճակի հետ կապված մենք բոլորիս հետ հայտնի խնդիր ունենք շատ երկար ժամանակ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց նաեւ լավ նորությունն այն էր, որ հետազոտության արդյունքներն ասում էին, որ եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, մենք կարող ենք ժողովրդագրական դինամիկայի մեջ շոշափելի, տեսանելի փոփոխություն մտցնել: Ըստ էության, հիմնական մոտեցումն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար կարեւորագույն հանգամանքը որակյալ կյանքի ենթակառուցվածքի ու միջավայրի ձեւավորումն է:
Հարցը նույնիսկ մի քիչ հասավ քաղաքական քննարկման, որտեղ հարց բարձրացվեց, թե արդյոք մենք հաշվարկել ենք, թե խաղաղությունն ինչ ազդեցություն կունենա, կամ պատերազմն ինչ ազդեցություն կունենա կամ ունեցել է: Ընդհանուր առմամբ շարունակում ենք աշխատանքը, դա նախապատրաստական նշանակություն ունի ժողովրդագրության ռազմավարության մշակման առումով»,-ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ այս ոլորտում երկու դիտարկում կա. «Մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ ծնելիության վրա ազդեցություն ունենալու գործիքներով մենք երբեմն չգիտակցելով երեխայի ծնունդը ընտանիքի համար դարձնում ենք սոցիալական ինչ-որ գումար ստանալու միջոց: Բայց ռազմավարական տրամաբանությունն այն է, որ երեխայի ծնունդը մենք դարձնենք ընտանիքի երջանկության, արժեքների, հավատի արգասիք, որ նրան սպասվում է լավ ապագա:
Ժողովրդագրության առումով կարեւոր նշանակություն ունի, պայմանական ասած, ակտիվ ծերության հանգամանքը: Մենք օրենսդրական որոշակի փոփոխություններով փորձում ենք այնպես անել, որ կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցներին մաքսիմալ ակտիվ վիճակում պահենք: Բայց դրա համար մի պյման կա, նրանք պետք է առողջ լինեն»,-ընդգծել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀՀ-ը նմանեցրել է անսարք մեքենայի
«Ես ՀՀ-ի վարչապետն եմ, բայց կարևորա նաև, թե ես ի՞նչ երկրի վարչապետ եմ, և այդ երկիրը իրա գոյության ընրացքում ի՞նչ ուժ ա գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժից տուժածներին օգնելու մեր որոշումը քաղաքական ենթատեքստ չի ունեցել․ հումանիտար քայլ էր
«ԱԳ նախարարի մասին` ես տենց շատ ուշադիր չեմ հետևել ու չեմ բացառում, որ քաղաքավարական ժպիտներ եղել են, բայց չեմ կարծում,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կարող է լինել, եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի պահանջը․ մանրամասներ
Ի՞նչ կարևորություն ունի Հաագայի դատարանի որոշումը և որքանո՞վ այն կնպաստի Լաչինի միջանցքի խնդրի կարգավորմանը. «Առաջին լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ՀՀ-ում ունեցել ենք նախագահ, որը եղել է տգետ. Վահագն Ալեքսանյան
«Շատ դժվար է, երբ նվազագույն իրավական գիտելիքների չտիրապետելը վնասում է մեր արդյունավետ քննարկմանը»,-«Պետական գաղտնիքի մ...