ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժից տուժածներին օգնելու մեր որոշումը քաղաքական ենթատեքստ չի ունեցել․ հումանիտար քայլ էր

«ԱԳ նախարարի մասին` ես տենց շատ ուշադիր չեմ հետևել ու չեմ բացառում, որ քաղաքավարական ժպիտներ եղել են, բայց չեմ կարծում, որ ուրախության մթնոլորտ եղած լինի, որովհետև աղետալի երկրաշարժ էր տեղի ունեցել տասնյակ հազարավոր զոհեր են եղել, ինչ ուրախության մասին ա խոսքը: Իսկ ընդհանուր առմամբ տեսեք, երբ երկրաշարժը եղավ մեզ համար հարց էր, ինչ դիրքորոշում պետք է ունենանք ու մեզ համար անհնար էր հազարավոր մարդիկ փլատակների տակ ու մենք ոչ մի օգնություն չցուցաբերեինք: Երկրաշարժից տուժածներին օգնելու մեր որոշումը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, դա եղել է զուտ հումանիտար օգնություն: Բայց նաև ստացել է քաղաքական որոշակի արձագանք, որովհետև մեր հումանիտար օգնությունը Թուրքիա գնացել է Մարգարայի կամուրջով, որը 30 տարի փակ էր: Ջերմ ընդունելություն է եղել: Անվտանգության մի երաշխիք կա, դա խաղաղությաունն է»,- ասել է վարչապետը` այսօրվա Բեռլինում հանդիպման ժամանակ     

 

Մանրամասները` տեսանյութում

Քաղաքականություն