«3+3» հարթակի դռները բաց են Վրաստանի համար. Լավրով
Անդրկովկասում «3+3» ձևաչափով հարթակի մասնակիցները դռները բաց են պահում Վրաստանի համար, որը դեռ չի միացել Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից սկսված քննարկումներին։ Այս մասին ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նշենք, որ «3+3» ձևաչափը ենթադրում է համագործակցություն Հարավային Կովկասի երեք երկրների ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի երեք հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։
«Առայժմ այս ձևաչափով միայն մեկ հանդիպում է կայացել, և մեր վրացի հարևանները ձեռնպահ են մնացել մասնակցությունից: Բայց մենք պայմանավորվեցինք, որ միշտ բաց կպահենք դռները Թբիլիսիի համար, և սա արդիական է նաև համաձայնագրի նախապատրաստման համատեքստում` երկրորդ հանդիպման փուլում»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով` «3+3» ձևաչափը շատ խոստումնալից և պահանջված է, առաջին հերթին այն պատճառով, որ շատ կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունը, որոնք երբեմն չեն ցանկանում Հարավային Կովկասում տեսնել տարածաշրջանային անվտանգության կայուն համակարգ և փորձում են ազդել այդ գործընթացների վրա:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ղեկավարի հայտարարությունը թողնում եմ իր խղճին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել ե...
«ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել, սակայն շատ չենք պնդի». Լավրովի առաջարկը` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ադրբեջանական տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բաքվում ընթացող ա...
ՄԱԿ առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել. Միրզոյան
Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: Այս մասին այսօր՝ փե...
Բայրամովը` հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսի մասին. ընթանում է արտգործնախարարների ասուլիսը
Բաքվում ընթանում է ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը, որին...