ՀՀ ղեկավարի հայտարարությունը թողնում եմ իր խղճին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի երաշխավորում անվտանգությունը և ընդհակառակը, անվտանգության սպառնալիք է:
«Հայաստանի ղեկավարի՝ ձեր կողմից մեջբերված հայտարարությունն ամբողջովին թողնում եմ նրա խղճին», - հակիրճ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փաշինյանը հունվարի տասին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում անվտանգության համար:
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել, սակայն շատ չենք պնդի». Լավրովի առաջարկը` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ադրբեջանական տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բաքվում ընթացող ա...
ՄԱԿ առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել. Միրզոյան
Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: Այս մասին այսօր՝ փե...
Բայրամովը` հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսի մասին. ընթանում է արտգործնախարարների ասուլիսը
Բաքվում ընթանում է ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը, որին...
ՌԴ-ն հուսով է` հայ-ադրբեջանական հակամարտությունը կկարգավորվի ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնություններով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գո...