Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
«Ազատություն» զրուցել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այն հարցին թե, ըստ Ալիևի` կա միջազգային գործընկերների ըմբռնումն այն հարցում, որ պետք է ադրբեջանական անցակետ տեղադրել Լաչինում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է անցակետ տեղադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Կա՞ նման ըմբռնում։
«Ես չգիտեմ, թե արդյոք այլ գործընկերների հետ քննարկումներ կան։ Կարող եմ ասել, որ մեր տեսանկյունից, առաջին հերթին կան պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի համատեքստում։ Եվ հետո, իհարկե կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը, որին մենք ակտիվ աջակցում ենք։ Ուստի կարծում եմ, որ սա այն հարցն է, որ պետք է քննարկվի այդ փաստաթղթի և այդ գործընթացի համատեքստում», ասել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։
Իսկ լրատվամիջոցի հարցին` եթե փաստաթուղթը ենթադրում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք է ստեղծվելու հայերի անվտանգության համար, Կլաարը պատասխանել է.
«Չեմ ուզում կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջնական փաստաթուղթը։ Կարծում եմ, որ, անկախ նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դիտարկվում են մեկ համատեքստում, իսկ Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը՝ մեկ այլ համատեսքտում, կարևորն այն է, որ լինի հակամարտության համապարփակ լուծում։ Հակամարտություն, որն ավելի քան երեսուն տարի մեծ խնդիր է ստեղծել այս տարածաշրջանի համար։ Այն հետ է պահում Հայաստանը, հետ է պահում Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանը։ Այնպես որ, հակամարտության համապարփակ լուծումը բխում է բոլորի շահերից։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ կարող ենք օգնել այս գործընթացն առաջ տանելու գործում»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությա...
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...
ԼՂ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև նոր հանդիպում է կայացել
Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է...
Լաչինի միջանցքը բա՞ց է. լրատվականները պնդում են, Արցախից չեն հաստատում
Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է. Շուշի-Քարինտակ ճանապարհը...