Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
[7a3149b886abc9435cb5a93497974f99.jpg]
[84ae5d15cbac11d2263d09dac7b0378f.PNG]
[9ab6f31018eb6e8faafd92ab924dfe5c.jpg]
[39bca9d0a8883deca07c6590d34f44f7.PNG]
[03feccea075f51b89d59edf6d0d277c3.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում. Տոյվո Կլաար
«Ազատություն» զրուցել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այն հարցին թե, ըս...
Լաչինի միջանցքը բա՞ց է. լրատվականները պնդում են, Արցախից չեն հաստատում
Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է. Շուշի-Քարինտակ ճանապարհը...
ԱՀ տեղեկատվական շտաբը` Լաչինի միջանցքի բաց լինելու վերաբերյալ տարածվող լուրերի մասին
ԱՀ տեղեկատվական շտաբը անդրադարձել է սոցիալական ցանցերում Լաչինի միջանցքի բաց լինելու վերաբերյալ տարածվող լու...
Դատարանի վճիռները պարտադիր պետք է կատարվեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փե...