Հասարակություն

Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում տեղում է ձյուն․ իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում տեղում է ձյուն․ իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ…

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

 

Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհները (բուք է), Դիլիջանի և Սպիտակի ոլորանները՝ 

(բեռնատարների համար): Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է 

մերկասառույց:

 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում և Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

                                     

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:

Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ձնաբքի պատճառով ավելի քան 90 մարդ մնացել է ճանապարհներին․ փրկարարներն արգելափակումից հանել են մոտ 50 ավտոմեքենա, այդ թվում՝ 3 շտապօգնության

Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250