3 հոգո՞վ են վերանորոգելու. օգտատերերը` 9 ամսում Հաղթանակի կամրջի մայթերն ու առաջին գոտիները վերանորոգելու որոշման մասին

Երևանի քաղաքապետարանն այսօր հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է Երևանի ամենաբանուկ հատվածում իրականացվելիք հերթական շինարարական աշխատանքների մասին։ Խոսքը Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները 9 ամսով փակելու մասին է։

«Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: 

Ըստ այդմ՝  20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից»,- նշվում է այսօր տարածված հաղորդագրության մեջ 

Թեև քաղաքապետարանն իր տարածած հայտարարության մեջ պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար ներողամտություն է հայցում, այնուամենայնիվ դա ոչ մի կերպ չի սփոփում առաջիկա 9  ամիսների ընթացքում էլ ավելի ծանր երթևեկության հեռանկարն ունեցող համաքաղաքացիների վրդովմունքը: 

Առանձնացրել և ձեզ ենք ներկայացնում հրապարակման տակ օգտատերերի մեկնաբանություններից մի քանիսը.

 

Արգամ Մուրադյան - Լավ ուզում եմ հասկանալ իրոք մենք էդքան լուզեռ երկի՞ր ենք? Մենք էդքան չկա՞նք, հա՞։ Հարևան Ազերները 1 տարում օդանավակայան, բարդ կոնստրուկցիաներով լեցուն կամուրջներով, թունելներով լի մոտ 8000կմ ճանապարհ 0 ից սարքեցին: Մենք 9 ամսում մի հատ կամո՞ւրջ ենք նորոգում։

 

Վահե Ղուկասյան  - Հարգելի քաղաքապետարան, դուք երբևէ տեսե՞լ եք, թե ինչ տեմպերով են գնում ձեր շինարարությունները: Սիրուն ֆոտոսեսիաներ անելու փոխարեն գնացեք տեսեք, թե ոնց են ձեր կապալառուները սաղ օրը կոֆե խմում գործ անելու փոխարեն, դուք էլ տենց գլուխներդ կախ համաձայնվում եք էդ պայմաններին: Ձեր էդ փոխքաղաքապետային գործուն ջանքերը պահեք ձեզ ու վերջապես սկսեք հարգել քաղաքացիներին: 

Ալեքս Մակ - Երկու մայթի երկարությունը ընդամենը 350-380 մ, հիմնանորոգելու են 9 մասում։ Այսինքն ԱՄՍԱԿԱՆ մոտ 40 Մ ??? ՕՐԱԿԱՆ 1,3 Մ ??? Սենց տիտանական աշխատանք ոնց են անելու ... Մեղք եք, մի 2-3 տարի ձգեք, համ էլ նորմալ փող կբռնեք։ 

 

Ռոբ Դավթյան - Ինչա, 3 հոգո՞վ են վերանորոգելու։
Էն Բաբաջանյան փողոցումել երևի 4 հոգով են աշխատում, դրա համար տարիներա տևում էդ փողոցը ավարտելը։

Արման Գևորգյան - Որ 5 ամսում մի կամուրջի մայթերն եք նորոգելու, բա դրա համար էլ 150 տարում հազիվ թե մի հատ կամուրջ կարողանաք սարքել։ Մտածում եք` հսկայական քաղաքի մի ափը մյուսին կապող կամուրջը բա 5 ամիս կվերանորոգեն, այն էլ միայն մայթերը։ Ոնց աշխատում եք, այդպես էլ վերանորոգում եք։ 

Անի Ալավերդյան - Բայց ինչ կարիք կա տենց շտապելու, մի 5 տարով փակեք հանգիստ գործ արեք,օրը 1 քար արագությամբ ... 
 

 

Քաղաքականություն