Հասարակություն Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ձնաբքի պատճառով ավելի քան 90 մարդ մնացել է ճանապարհներին․ փրկարարներն արգելափակումից հանել են մոտ 50 ավտոմեքենա, այդ թվում՝ 3 շտապօգնության

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ձնաբքի պատճառով ավելի քան 90 մարդ մնացել է ճանապարհներին․ փրկարարներն արգելափակումից հանել են մոտ 50 ավտոմեքենա, այդ թվում՝ 3 շտապօգնության
Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում…

Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում, միակողմանի փակելով ճանապարհը:

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Ժամը 04։02-ից 05։11-ը Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (95 քաղաքացի), որից 3-ը՝ շտապօգնության ավտոմեքենա։

 

[6514148cd0d9498ff945cbd65bb8c3fe.jpg]

[0d88cb957284e911c4c337a5d7af4bd8.jpg]

[ff36507cec9eff6c831032db0844eedb.jpg]

[8ac7b6e7f57edce91747d4fbcf73f21f.jpg]

[6c46210d81388802f3865192845af2ae.jpg]

[59c1fc14c212cc6338f78132b5a6d6b2.jpg]

[4ca9ce5fda26de55a08aaf99caf3e84a.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250