Բեգլար Բարսեղյանին եմ ճանաչում ․ վկան շփոթեց «Ֆլեշի Բարսեղի» անունը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։
Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս մեղադրյալները՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:
Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նիստերի դահլիճ է ժամանել Բարսեղ Բեգլարյանը։ Քիչ առաջ գործով վկաներից Արսեն Արմենակի Հարությունյանը՝ «Մաքս ռեկլամ» ընկերության նախկին տնօրենը՝ պատասխանելով դատավորի ճշտող հարցերին շփոթեց Բարսեղ Բեգլարյանի անուն-ազգանունը։ Դատավորը վկայից հետաքրքրվում էր, թե նիստի մասնակիցներից ու՞մ է ճանաչում։
«Դե նախագահին եմ ճանաչում, Բեգլար Բարսեղյանին եմ ճանաչում։ Է, Բարսեղ Բեգլարյանին»,- ասաց Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Ադրբեջանցի տանկիստները վարժանքներ են սկսել լեռներում
Լրատվակաները հրապարակել են լեռներում ադրբեջանցի տանկիստների մարտական պատրաստության կադրերը։ Տանկեր վարելու և դրանցից կ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի ցամաքային սահմանները 3 տարի է փակ են․ BBC
Համավարակի մեկնարկից անցած վերջին երեք տարին հազարավոր ադրբեջանցիներ եւ վրացիներ զրկված են հարազատներին տեսնելու հնարավո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱՄՆ-ում ստեղծել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մտքի ուժով տեքստ մուտքագրել համակարգիչ
Ամերիկյան Synchron ստարտափը, որը մասնագիտացած է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսների ստեղծման մեջ, ստեղծել է տեխնոլոգիա,...