ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երգիչ Հարի Սթայլսը բեմում ալկոհոլ է խմել Adidas-ի մարզակոշիկից
Բրիտանացի երգիչ եւ դերասան Հարի Սթայլսն Ավստրալիայում համերգի ժամանակ հետեւել է «ամենաթունավոր» ավանդույթին՝ խմել է իր կոշիկից։ 29-ամյա Սթայլսը մասնակցել է տեղական՝ «Shoey» ավանդույթին, երբ նա բեմ է բարձրացել Պերտում:
Բրիտանացի երաժիշտը հանել է Adidas ապրանքանիշի կոշիկը, ներսում անհայտ հեղուկ է լցրել։ Այնուհետեւ նա խմել է երկրպագուների բացականչությունների ներքո: «Սա ամենազզվելի ավանդույթներից մեկն է, որ երբեւէ տեսել եմ», - ասել է արտիստը։
Համաձայն «Shoey» ավանդույթի, մարդը խմում է իր կոշիկներից, իսկ հետո թաց կոշիկներ է հագնում մինչ օրվա կամ գիշերվա ավարտը:
Երգիչը հավելել է, որ ինքը «դա մանրամասն կքննարկի [իր] թերապեւտի հետ»։ «Ես ինձ ուրիշ մարդ եմ զգում», - ասել է Սթայլսը ծիծաղելով: «Ես ինքս ինձնից ամաչում եմ։ Դա այնքան անձնական է թվում։ Այսքան մտերմիկ պահ, որով կարելի է կիսվել այդքան շատ մարդկանց հետ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիկեին և նրա ընկերուհուն դուրս են հրավիրել ռեստորանից․ ռեստորանի սեփականատերը Շակիրայի երկրպագուն է եղել
Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի, Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեին և նրա երիտասարդ ընկերուհուն՝ Կլարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն մաքրող մեքենան հետ է գնում ու գետնին հավասարեցնում բարոն Շտիգլիցի հուշարձանը
Սանկտ Պետերբուրգում քանդել են Ռուսաստանի խոշորագույն ֆինանսիստ, բանկիր և արդյունաբերող բարոն Շտիգլիցի հուշարձանը։ Այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխնախարարը անդրադարձել է հայկական օդանավի՝ Իրանում վայրէջք կատարելու միջադեպին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն անդրադարձել է հայկական օդանավի՝ Իրանում վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկարգություններ Հունաստանում․ ցուցարարները այրում են ԱՄՆ-ի դրոշը
Անկարգություններ Աթենքի կենտրոնում։ Ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների վրա, ի պատասխան նրանք ստացել ե...