ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիկեին և նրա ընկերուհուն դուրս են հրավիրել ռեստորանից․ ռեստորանի սեփականատերը Շակիրայի երկրպագուն է եղել
Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի, Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեին և նրա երիտասարդ ընկերուհուն՝ Կլարա Չիա Մարտիին, դուրս են հրավիրել ռեստորանից, քանի որ պարզվել է, որ ռեստորանի սեփականատերը Պիկեի նախկին քաղաքացիական կնոջ՝ երգչուհի Շակիրայի երկրպագուն է, հայտնում է Marca-ն։
TikTok-ում տարածվել է մի տեսանյութ, որում Ժերար Պիկեն և ընկերուհին դուրս են գալիս Բարսելոնայի ճապոնական ռեստորանից: Տեսանյութում զույգը հապճեպ լքում է հաստատությունը՝ դեմքի տխուր արտահայտությամբ։ Ֆուտբոլիստը նստում է մեքենայի ղեկին, իսկ ընկերուհին բարկացած շրխկացնում է դուռը։
Տեսանյութը սոցցանցերում հրապարակած անձը հայտնել է, որ զույգին հրաժարվել են սպասարկել, քանի որ պարզվել է, որ ռեստորանի սեփականատերը Շակիրայի երկրպագու է: Տեղեկության այլ հաստատումներ չկան։
Անցյալ հունիսին Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են 11 տարվա սիրավեպից և երկու որդի ունենալուց հետո։ Ֆուտբոլիստը երգչուհուն թողել է ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն մաքրող մեքենան հետ է գնում ու գետնին հավասարեցնում բարոն Շտիգլիցի հուշարձանը
Սանկտ Պետերբուրգում քանդել են Ռուսաստանի խոշորագույն ֆինանսիստ, բանկիր և արդյունաբերող բարոն Շտիգլիցի հուշարձանը։ Այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխնախարարը անդրադարձել է հայկական օդանավի՝ Իրանում վայրէջք կատարելու միջադեպին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն անդրադարձել է հայկական օդանավի՝ Իրանում վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկարգություններ Հունաստանում․ ցուցարարները այրում են ԱՄՆ-ի դրոշը
Անկարգություններ Աթենքի կենտրոնում։ Ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների վրա, ի պատասխան նրանք ստացել ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երգիչ Հարի Սթայլսը բեմում ալկոհոլ է խմել Adidas-ի մարզակոշիկից
Բրիտանացի երգիչ եւ դերասան Հարի Սթայլսն Ավստրալիայում համերգի ժամանակ հետեւել է «ամենաթունավոր» ավանդույթին՝ խմել է իր կ...