Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանը տագնապ է հայտարարվել․ այցելուներին հորդորել են հատակին նստել, պատուհաններին չմոտենալ

 Այսօր Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանատանը ահազանգ է հայտարարվել: Պատճառը չի նշվում, միայն հայտնի է, որ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Daily mail-ը` դիվանագիտական հաստատության այցելուներին հրահանգվել է չմոտենալ պատուհաններին: 

 

 Որոշ օգտատերեր տեղադրել են շենքի հատակին նստած այցելուների լուսանկարները։ Պարբերականը զրուցել է ԱՄՆ դեսպանատան մոտ ապրող մարդկանցից մեկի հետ։ Նա պատմել է, որ շենքի շրջակայքը հսկում են զինված ոստիկանները՝ շներով։

Սքոթլենդ Յարդում հաստատել են, որ տեղյակ են միջադեպին, սակայն մանրամասներ չեն հայտնել:

 

Daily Mirror թերթն էլ իր հերթին հայտնել է, որ ահազանգը հայտարարվել է ամերիկյան դեսպանատան մոտ կասկածելի առարկայ հայտնաբերելուց հետո: Պարբերականի տեղեկություններով՝ ահազանգը կեղծ է եղել։