18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Opel-ի հարվածից 15-ամյա տղան շպրտվել էր ու բախվել շինության պատին. ինչ վիճակում է երեխան
Ինչպես երեկ հայտնել էինք, տեսախցիկն արձանագրել էր, թե Փարաքարի ճանապարհին ինչպես է Cadillac-ը բախվում Opel-ին, Opel-ն էլ վրաերթի ենթարկում 15-ամյա տղային, որը շպրտվում ու բախվում է շինության պատին։
Հաղորդվել էր, որ 15-ամյա Մհեր Ա․-ն է, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից Аuroranews.am-ին հայտնեցին, որ երեկ երեխան վիրահատվել է.
«Կատարվել է ներգանգային ճնշման տվիչի տեղադրում, վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երեխան շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Նա մշտապես բժիշկների հսկողության տակ է»,- մեզ հետ զրույցում հայտնեցին ԲԿ-ի լրատվական բաժնից: