Կին վարորդը 2 երեխայի վրաերթի է ենթարկել. մանրամասներ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան` 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արմինե Գ․-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցում հետիոտնային անցման վրա վրաերթի էր ենթարկել 2 երեխաների։
Երեխաները տեղափոխվել էին «Մուրացան» բժշկական կենտրոն:
Аuroranews.am-ը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ այսօր բուժկենտրոն են տեղափոխվել 2009 թվականի ծնված Ա. Այվազյանը և 2008 թվականին ծնված Կ. Այվազյանը:
«Ա. Այվազյանն ունեցել է ձախ ծնկահոդի սալջարդ, կապանների գերձգվածություն, իսկ Կ. Այվազյանի մոտ արձանագրվել է աջ սրունք-թաթային հոդի սալջարդ, գերձգվածություն: Բժիշկները տղաների վիճակը գնահատել են բավարար, տրվել են խորհորդներ, ուղարկվել են տուն` հետագա ամբուլատոր հսկողության»,- ասացին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից:
Մեզ հետ կապ հաստատեց Dodge մակնիշի ավտոմեքենայի վարորդի հարազատը և նշեց, որ տեղեկությունը, թե վրաերթը տեղի է ունեցել հետիոտնային անցման վրա, չի համապատասխանում իրականությանը: Ըստ քաղաքացու` երեխաները ճանապարհը փորձել են անցնել չթույլատրված հատվածով:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր պայթյուն` գազալցակայններից մեկում. կան տուժածներ
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-...
ՌԴ պաշտոնական հաղորդագրությունը` Բրյանսկ ներթափանցած ուկրաինացիների մասին
Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Բրյանսկի մարզում տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարա...
«Երկրորդ Չեռնոբիլ»` ԱՄՆ Օհայո նահանգում. մարդիկ վատառողջ են, կենդանիները համատարած սատկում են
ԱՄՆ Օհայո նահանգի «Երկրորդ Չեռնոբիլի» հետեւանքները դեռ պետք է գնահատվեն: Փետրվարի 3-ին` մեկ օրում փոխվել է Օհայոյի...