ՌԴ պաշտոնական հաղորդագրությունը` Բրյանսկ ներթափանցած ուկրաինացիների մասին
Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Բրյանսկի մարզում տեղի ունեցողի մասին:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար։
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Ըստ ստացվող տեղեկությունների՝ մոտ 10։00-ին դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջանի տարածք, բաժանվել երկու խմբի ու գնացել Սուշանի և Լյուբեչան գյուղերի ուղղությամբ, որտեղ պատանդ են վերցրել տեղի բնակիչներին։ Կա երկու զոհ:
Նշվում է, որ նախնական տվյալներով սահմանը հատել են 10-20 զինվորական։ Թելեգրամյան այլ աղբյուրներ գրում են մինչև 50 զինվորականի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Կին վարորդը 2 երեխայի վրաերթի է ենթարկել. մանրամասներ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան` 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արմինե Գ․-ն իր վարած Do...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես է տեղի ունեցել ավտոբուսի վթարը, ով է վթարից զոհված կինը. ՆԳՆ-ն մասնրամասներ է հայտնում
ՆԳՆ-ն փրկարար ծառայությունը հաղորդել է դպրոցական ավտոբուսի վթարի մասին նոր մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ...
Նախնական տվյալներով կա 21 տուժած. մանրամասներ` Սյունիքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վթարից
Նախնական տվյալներով կա 21 տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր...
Վթար` Ծաղկահովիտ-Սպիտակ ճանապարհին. կա զոհ
Մարտի 3-ին, ժամը 08։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի ս...