ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում այսօրվա երկրաշարժի ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6․4 մագնիտուդով երկրաշարժ:
Հայտնում են ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Համացանցում տարածվում են երկրաշարժի սկիզբը ֆիքսած տեսանյութեր։ Վերջին տվյալներով՝ ցնցումների հետևանքով մեկ կին մահացել է, ութ մարդ վիրավորվել։
Հիշեցնենք, որ այսօր գրանցված երկրաշարժերի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում, կան տուժածներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր երկրաշարժ Թուրքիայում․ կրկին ավերածություններ են եղել
Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում նոր երկրաշարժերից հետո փլատակներում մարդիկ կան․ հաղորդվում է ցունամիի վտանգի մասին
Թուրքական Հաթայում այսօր գրանցված նոր երկրաշարժերից հետո ավերված շենքերի փլատակներում մարդիկ կան, նրանց օգնության են ուղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել Բաթումիի շուկայում
Բաթումիի Հոպա շուկայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։Հրդեհը բռնկվել է ավտոպահեստամասերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ` Հանրապետության հրապարակում. հնչում են կրակոցներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է եղել Հանրապետության հրապարակի մոտակայքում։ Ինչպես երևում է սոցցանցերում տարածվող տ...