ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում նոր երկրաշարժերից հետո փլատակներում մարդիկ կան․ հաղորդվում է ցունամիի վտանգի մասին
Թուրքական Հաթայում այսօր գրանցված նոր երկրաշարժերից հետո ավերված շենքերի փլատակներում մարդիկ կան, նրանց օգնության են ուղարկվել փրկարարներ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով հաթայի քաղաքապետին։
Հիշեցնենք, որ այսօր միանգամից երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, որոնց հետևանքով կրկին ավերածություններ կան։ Ավելի վաղ հայտնել էինք 6,4 մագնիտուդով երկրաշարժի մասին, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել երկրորդի մասին՝ 5,8 մագնիտուդով, տեղեկացրել էր Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամանդաղ շրջանում։
Բացի դա, Թուրքիայում նոր երկրաշարժի պատճառով ցունամիի վտանգի մասին։ Մասնավորապես Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Թուրքիայի Հաթայ նահանգին կարող է հարվածել ցունամի։
Հրապարակված տեսանյութում երևում են այսօրվա երկրաշարժի ժամանակ Հաթայի օդանավակայանում գտնվող մարդիկ։ Թուրքիայի իշխանությունները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ նահանգ կատարելիք ուղևորություններից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում այսօրվա երկրաշարժի ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր երկրաշարժ Թուրքիայում․ կրկին ավերածություններ են եղել
Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ` Հանրապետության հրապարակում. հնչում են կրակոցներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է եղել Հանրապետության հրապարակի մոտակայքում։ Ինչպես երևում է սոցցանցերում տարածվող տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել Բաթումիի շուկայում
Բաթումիի Հոպա շուկայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։Հրդեհը բռնկվել է ավտոպահեստամասերի...